Կարևոր իրադարձություններ

Մերկ քնելը օգտակար է

22 Ապրիլ, 2016 14:59
Մերկ քնելը օգտակար է

The Daily Mail-ի փոխանցմամբ՝ հատկապես գարնանը և ամռանը անկողնում պառկելիս պետք է հրաժարվել գիշերանոցներից, ներքնազգեստներից և անկողնում պառկել մերկ վիճակում: Մասնագետները կարծում են, որ դա կօգնի խուսափել տհաճ հետևանքներից:

Նրանք ընդգծել են, որ դա մարմնի բոլոր մասերին հնարավորություն է տալիս «շնչել» նորմալ և չի թողնում, որ զարգանան մաշկային հիվանդություններ:

Ամերիկացի գինեկոլոգ Ալիսա Դվեկը հայտարարել է, որ եթե մարմինը մշտապես գտնվում է հագուստի մեջ և հատկապես՝ վատ ներծծող հյուսվածքներով, ապա դա ստեղծում է հիանալի միջավայր՝ մանրէների կամ սնկերի բազմացման համար:

Արական սեռի առողջության հարցերով մասնագետ Բրայան Ստեյկսները հայտարարել է, որ այն տղամարդիկ, որոնք ցանկանում են սերունդ տալ, չպետք է քնեն վարտիքով, քանի որ դա նվազեցնում է սերմի որակը:

 

Լրահոս

Դիտել ավելին