Կարևոր իրադարձություններ

Ինչպիսին էր Ռուսաստանը 1917 թվականից առաջ. Washington Post-ի գունավոր ֆոտոշարքը

22 Ապրիլ, 2016 14:57
Ինչպիսին էր Ռուսաստանը 1917 թվականից առաջ. Washington Post-ի գունավոր ֆոտոշարքը

Լուսանկարիչ Սերգեյ Միխայլովիչ Պրոկուդին-Գորսկին ծնվել էր Մոսկվայից ոչ հեռու, 1863 թվականին։ Ունենալով քիմիկոսի կրթություն՝ նա իր գիտելիքներն ու հմտությունները կիրառել է լուսանկարչության առաջընթացի ուղղությամբ։ Նա հատկապես հետաքրքրված էր գույների վերարտադրությամբ, որն այդ ժամանակ դժվար գործընթաց էր։

Չնայած նրա լուսանկարների մի մասը թվագրվում է 1905 թվականին, իր աշխաանքի հիմնական մասը, որը վավերագրում է Նիկոլայ II-ի կայսրությունը, արվել է 1909-1915 թթ։ Պրոկուդին-Գորսկիի գունավոր լուսանկարներն արվել են սև և սպիտակ ապակե թիթեղների վրա՝ որպես «բաժանման նեգատիվներ»։ Նրա տեսախցիկն արել է երեք հաջորդական ճառագայթահարում՝ կապույտ, կանաչ և կարմիր ֆիլտրերի միջոցով։ Այնուհետև նա տպագրել է այդ նեգատիվները որպես պոզիտիվներ, համակցել տարբեր ֆիլտրերով արված կադրերը։ Արդյունքը եղել է օրիգինալ տեսարանի գունեղ վերարտադրությունը։

Պարբերականի աշխատակիցները փորձել են Adobe Photoshop-ի միջոցով վերստեղծել գունավոր լուսանկարներ ստանալու գործընթացը՝ համակցելով գունավոր ֆիլտրերով արված կադրերը։

Լուսանկարներում պատկերված է նաև կաթոլիկ հայ կանայք։

 

Լրահոս

Դիտել ավելին