Կարևոր իրադարձություններ

Հայկական բանակի նոր գործառույթը նոր ցեղասպանության բացառումն է. Հայկ Դեմոյան

22 Ապրիլ, 2016 14:45
Հայկական բանակի նոր գործառույթը նոր ցեղասպանության բացառումն է. Հայկ Դեմոյան

Ապրիլի սկզբներին Ադրբեջանի ռազմական արկածախնդրությունից հետո մենք պարտավորված զգացինք այդ դեպքերի հետ կապված հայեցակարգային փաստաթուղթ մշակել: Այս մասին մամուլի ասուլիսին հայտնեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:
«Փաստաթուղթը վերաբերում է Ադրբեջանի կողմից  հայության դեմ ցեղասպանական գործողություններ իրականացնելու նպատակադրությանը: Անդրադառնում ենք Ադրբեջանի պաշտոնական հռետորաբանությանը, որտեղ ակնհայտ երևում է ցեղասպանություն կամ ցեղասպանության գործողություններ իրականացնելու նպատակադրությունը: Ապրիլյան իրադարձությունները վկայեցին այն մասին, որ դրանք դատարկ հռետորաբանություն չեն, այլ պարունակում են ակնհայտ վտանգ: Այն հանցագործությունները, որ իրականցրեց   ադրբեջանական ռազմուժը, գալիս է փաստելու այն մասին, որ մենք այլևս կարող ենք հայկական բանակին և, ընդհանրապես, հայությանը վերագրենք ցեղասպանություն կանխարգելելու գործառույթ»,-ասաց նա:
Հայկ Դեմոյանը նշեց, որ հայկական կողմը պետք է միջազգային լսարանին, միջազգային ատյաններում ներկայացնի, որ եթե չլինի զսպման և պատժելու քաղաքականությունը, ապա դրա այլընտրանքը կլինի նոր ցեղասպանության իրականացումը:


Նա կարծում է, որ չպետք խորշել «ցեղասպանություն» բառից: «Մենք պետք է ասենք, որ հայկական բանակի նոր գործառույթը նոր ցեղասպանության բացառումն է»-շեշտեց Դեմոյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին