Կարևոր իրադարձություններ

Այսօր Քրիստինե Պեպելյանի ծննդյան օրն է (լուսանկարներ)

22 Ապրիլ, 2016 14:31
Այսօր Քրիստինե Պեպելյանի ծննդյան օրն է (լուսանկարներ)

Այսօր երգչուհի Քրիստինե Պեպելյանի ծննդյան օրն է: Չնայած կնոջ տարիքը չեն ասում, բայց նշենք, որ երգչուհին դառնում է 36 տարեկան:

 

Քրիստինե Պեպելյանը 1997 թվականին ավարտել է Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի ջութակի դասարանը։ 1997-2003 թթ. սովորել է Հայաստանի Երգի պետական թատրոնում: 2005 թվականին ընդունվել է Երևանի պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժինը։

Աշխատել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունում, վարել է «Կինկոմ» հաղորդումը, «Շանթ» հեռուստաընկերությունում` «Հայսուպերսթար 3» նախագիծը, «Արմենիա» հեռուստաընկերությունում` «Բարի լույս, հայեր» առավոտյան հաղորդաշարը:

2013 թվականին եղել է Հայաստանի ձայնը նախագծի երաժշտական մարզիչ։

Հյուրախաղերով և մենահամերգներով եղել է աշխարհի բազմաթիվ երկրներում: Թողարկել է 3 ձայնասկավառակ, 2 տեսասկավառակ, նկարահանել է 15 տեսահոլովակ: 


 

 

Shabat.am-ը շնորհավորում է Քրիստինե Պեպելյանին ` ծննդյան օրվա կապակցությամբ: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին