Կարևոր իրադարձություններ

Հինգ ամերիկացի մեկ օրում ընդհանուր հաշվով հարստացել է 10 միլիարդ դոլարով

26 Հոկտեմբեր, 2015 18:05
Հինգ ամերիկացի մեկ օրում ընդհանուր հաշվով հարստացել է 10 միլիարդ դոլարով

Հինգ ամերիկացի մեկ օրվա ընթացքում ընդհանուր հաշվով հարստացել է 10 միլիարդ ԱՄՆ դոլարով: Այս մասին հայտնում է Комсомольская правда-ն` հղում տալով USA Today-ին,որն էլ  եկել է նման եզրակացության:

Ամենաշատը հարստացել է Amazon ընկերությունը` 6.2%-ով: Ընկերության հիմնական տնօրեն Ջեֆֆ Բեզոսը վաստակել է 2.91 միլիարդ դոլար:

Երկրորդ և երրորդ հորիզոնականներում են Google-ի հիմնադիրները` Լերրի Փեյջը և Սերգեյ Բրինը: Ակցիաները նրանց բերել են 2.48 և 2.42 միլիարդ դոլար:

Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսի անձնական կարողությունը մեծացել է 1.12 միլիարդ դոլարով, իսկ Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգինը` 1.07:

 

Լրահոս

Դիտել ավելին