Կարևոր իրադարձություններ

Հայ և ռուս սակրավորները կարող են ներգրավվել Պալմիրայի ականազերծմանը

22 Ապրիլ, 2016 14:30
Հայ և ռուս սակրավորները կարող են ներգրավվել Պալմիրայի ականազերծմանը

Երևանը և Մոսկվան քննարկել են հայ-ռուսական հումանիտար արձագանքման կենտրոնի սակրավորների՝ սիրիական Պալմիրայի ականազերծմանը ներգրավվելու հնարավորությունը: Այս մասին ուրբաթ ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ բանակցությունների արդյունքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:

«Բոլորովին վերջերս բացվել է հայ-ռուսական հումանիտար արձագանքման կենտրոն, և այսօր մենք քննարկել ենք այդ կենտրոնի մասնագետներին՝ սակրավորներին, Պալմիրայի ականազերծման ծրագրին ներգրավելու հնարավորությունը: Հուսով եմ՝ մեր համատեղ նախաձեռնությունը կարող է իրագործվել»,- ասել է Լավրովը:

«Մենք աջակցում ենք ՀԱՊԿ-ում հայկական նախագահության առաջնայնությունների ծրագրին, որը ներկայացվել է, և հատկապես շնորհակալ ենք նրա համար, որ լավ առաջարկներ են ներառված ՀԱՊԿ դաշնակիցների աշխատանքի արդյունավետության բարձրացման ուղղությամբ ահաբեկչության դեմ պայքարի, ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հարցերում»,- ասել է Լավրովը:

 

Լրահոս

Դիտել ավելին