Կարևոր իրադարձություններ

PKK-ի զինյալները պայթեցրել են թուրքական բասնակի ռազմական մեքենա

22 Ապրիլ, 2016 14:27
PKK-ի զինյալները պայթեցրել են թուրքական բասնակի ռազմական մեքենա

«Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալները ապրիլի 22-ին առավոտյան պայթեցրել են թուրքական զինուժին պատկանող ռազմական մեքենա, որն անցնելիս է եղել Թունջելի (պատմ. Դերսիմ)- Էլազիգ (պատմ. Խարբերդ) մայրուղիով:

Թուրքական «Milliyet» պարբերականի հաղորդմամբ` պայթյունի հետևանքով սպանվել է 3 թուրք զինծառայող: Կան նաև վիրավորներ, որոնց թվի մասին չի նշվում :

Դեպքի վայր են ուղարկվել «Sikorsky» և «Kobra» տեսակի ուղղաթիռներ: Վերջիններս ինտենսիվորեն կրակի տակ են պահել այն կետերը, դեպի որտեղ նահանջել են քուրդ գրոհայինները:

 

Լրահոս

Դիտել ավելին