Կարևոր իրադարձություններ

Թուրքիայի կոչերն ուղղված էին ոչ թե խաղաղության, այլ պատերազմի

22 Ապրիլ, 2016 14:05
Թուրքիայի կոչերն ուղղված էին ոչ թե խաղաղության, այլ պատերազմի

 

Ինչպես արդեն տեղեկացրել էինք ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով գտնվում է Հայաստանում:

Ծիծեռանակաբերդի հուշահամալիր այցելելուց, երկու երկրների արտգործնախարարների հետ հանդիպումից հետո տեղի ունեցավ մամլո ասուլիս: ԼՂՀ խնդրի կարգավորման շուրջ բանակցություններն ըստ նախարարների շարունակվում են:

Սերգեյ Լավրովը խոսելով համակարտության խնդրի մասին, նշեց, որ այն չի կարող ունենալ ռազմական լուծում և հարցը պետք է լուծվի բացառապես դիվանագիտական ճանապարհով:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքով՝ թուրքական իշխանությունների կողմից քառօրյա պատերազմի ընթացքում հնչեցրած հայտարարությունները հարցը ռազմական ճանապարհով լուծելու կոչեր էին, սակայն ինչպես նա է նշում այն պետք է իրականացվի միայն խաղաղ  ճանապարհով:

 ’’Այն ելույթները, հայտարարությունները,  որոնք հնչել են Թուրքիայի բարձրագույն ղեկավարության շուրթերից՝ անընդունելի են, որովհետև դրանք կոչեր էին, ուղղված ոչ թե խաղաղությանն, այլ՝ պատերազմի։ Այդ կոչերը որոնք տանում են խնդրի ռազմավարական ճանապարհով լուծելուն՝ ամբողջովին  հակասում են  Մինսկի խմբի, միջազգային հանրության դիրքորոշմանը’’,- հանդիպան ավարտին ասաց պաշտոնյան:

 

Լրահոս

Դիտել ավելին