Կարևոր իրադարձություններ

ԼՂ հակամարտության խնդիրը կարող է լուծվել միայն դիվանագիտական ճանապարհով. Լավրով

22 Ապրիլ, 2016 13:49
ԼՂ հակամարտության խնդիրը կարող է լուծվել միայն դիվանագիտական ճանապարհով. Լավրով

"ՀՀ Արտաքին գործերի նախարարի հետ հանդիպման ժամանակ մենք ի թիվս այլ հարցերի քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման հարցը: Ցանկանում եմ ցավակցություն հայտնել բոլոր զոհերի հարազատներին, ովքեր զոհվեցին այս օրերին։ Վերջին ողբերգությունը ցույց տվեց, որ ԼՂ հակամարտությունը չունի և չի էլ կարող ունենաl ռազմական լուծում: Խնդրի լուծումը կարող է լուծվել  միայն դիվանագիտական ճանապարհով"։ Այս մասին այսօր՝ ապրիլի 22-ին, Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Լավրովը նշեց, որ քննարկման արդյունքում ևս մենք անգամ եկել ենք այն  եզրակացության, որ 1994-1995թթ.-ի կնքված հրադադարի պայմանագիրը պետք է պահպանվի: Նա նշեց, որ Ռուաստանի դաշնությունն ամենինչ անելու է այս հարցի կարգավորման համար:

"Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկը, կանի ամենինչ, որ կողմերը խաղաղ ճանապարհով լուծեն այս հարցը",- ասաց Լավրովը։


Լրագրողների հարցին, թե  իրականությանը համապատասխանո՞ւմ են այն տեղեկությունները, որոնք կան  ռուսական լրատվամիջոցներում ըստ որի կողմերը մերժել են Կազանի պայմանագիրը, Սերգեյ Լավրովն ասաց, որ Հայաստանը Կազանի փաստաթուղթը չի մերժել։

 

Լրահոս

Դիտել ավելին