Կարևոր իրադարձություններ

Հետ արի, պապա (տեսանյութ)

22 Ապրիլ, 2016 13:53
Հետ արի, պապա (տեսանյութ)

Պայմանագրային զինծառայող, 33-ամյա շարքային Հրաչյա Մուրադյանը զոհվել է ապրիլի 7-ի լույս 8-ի գիշերը շփման գծում հակառակորդի ագրեսիան հետ մղելիս։ Վերջին անգամ հասցրել է հասցրել է ապրիլի 7-ին մոր հետ խոսել՝ շնորհավորել տոնը։ Մարտական դիրքերում վիրավոր ընկերոջ կյանքը փրկելու համար մահաբեր գնդակը իր վրա է վերցրել ու զոհվել»։

«Տղաս իր հանգիստը գտավ Եռաբլուրում, մորն ասում էր. «Ինչ կարելի է անել, որ արժանանալ այս պատվին, կյանքն ավարետել այս բլուրի վրա»:

Հրաչյան ամուսնացած էր, ուներ երկու դուստր, մեկ որդի։ Մեծ դուստրը 8 տարեկան է, փոքրը որդին է՝ 2,5 տարեկան։

«Ես ամեն օր պապայի մասին եմ մտածում , կարոտում եմ նրան»,- ասում է դուստրը,- ինքը բոլորին հաղթել է…»:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին