Կարևոր իրադարձություններ

Time-ը հրապարակել է տարվա 100 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակը

22 Ապրիլ, 2016 13:32
Time-ը հրապարակել է տարվա 100 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակը

Մարկ Ցուկերբերգը, նրա կինը` Պրիսցիլա Չանը, Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդը և դերասան Լեոնարդո դի Կապրիոն ընդգրկվել են Time հանդեսի` տարվա 100 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում: Ամենամյա ցուցակում հայտնվել են նաև Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, ԱՄՆ նախագահի թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հս. Կորեայի զեկավար Կիմ Չեն Ընը:


Արվեստի ոլորտի ներկայացուցիչներից հարյուրյակում ընդգրկվել են երգչուհի Ադելը, կինոռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն, դերասանուհիներ Շարլիզ Թերոնը, Պրիյանկա Չոպրան:


Ցուցակը բաժանված է 5 մասերի` «Պիոներներ», «Տիտաններ», «Արտիստներ», «Առաջնորդներ» և «Օրինակներ»:



 

Լրահոս

Դիտել ավելին