Կարևոր իրադարձություններ

Carolina Herrera-ն ներկայացրել է հարսանեկան զգեստների նոր հավաքածուն (լուսանկարներ)

22 Ապրիլ, 2016 10:54
Carolina Herrera-ն ներկայացրել է հարսանեկան զգեստների նոր հավաքածուն (լուսանկարներ)

Մոտեցող ամառը խորհրդանշում է, որ շուտով տրվելու է ռոմանտիկ հարսանեկան արարողությունների սպասված սեզոնի մեկնարկը, ինչի կապակցությամբ հեղինակավոր նորաձևության տները շտապում են ներկայացնել իրենց նոր գաղափարները հարսանեկան զգեստի վերաբերյալ:


Ինչպես նշում է Tatler-ը, իր ճերմակաթույր նորույթներով է հանդես եկել Carolina Herrera  նորաձևության տունը, որը պոտենցիալ հարսնացուներին առաջարկում է ընտրություն կատարել 15 ինքնատիպ և նրբաճաշակ մոդելներից:


Այս հավաքածուում տեղ են գտել ինչպես դասական ձևվածքով ռոմանտիկ զգեստներ, այնպես էլ բավական համարձակ նմուշներ` երկար վերնաշապիկի ու տաբատով համադրված կոստյումի տեսքով:

 

Լրահոս

Դիտել ավելին