Կարևոր իրադարձություններ

ՌԴ ԱԳՆ-ի մեկնաբանությունը` ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ

22 Ապրիլ, 2016 10:51
ՌԴ ԱԳՆ-ի մեկնաբանությունը` ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության տեղեկատվության ու տպագրության բաժինը մեկնաբանությամբ է հանդես եկել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ իրավիճակի առնչությամբ։

 

Դրանում, մասնավորապես, նշվում է. «Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգացող իրավիճակի համատեքստում ռուսական կողմը հաստատակամ է այն հարցում, որ 1994թ. կնքված Հրադադարի, ինչպես նաև ի զարգացում դրա 1995թ. կնքված Հրադադարի ամրապնդման մասին համաձայնագրերը կրում են անժամկետ բնույթ ու նախկինի պես հանդիսանում են հակամարտության գոտում հրադադարի գործընթացի հիմքը։


Այս սկզբունքային դիրքորոշումը, որն ամբողջապես համապատասխանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների «եռյակի» ընդհանուր մոտեցմանը, ներկայացվել է ԵԱՀԿ-ում ՌԴ-ի մշտական ներկայացուցչության` ապրիլի 12-ին ԵԱՀԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչությանն ուղղված նոտայում»։

 

Նշենք, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Երևանում է։ Լավրովին կընդունի ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին