Կարևոր իրադարձություններ

Շատերը չգիտեն, ով է իրականում Ավրորան

22 Ապրիլ, 2016 10:24
Շատերը չգիտեն, ով է իրականում Ավրորան

<<Ինձ փրկել է Ավրորայի հերոսը>>: Երեւանի կենտրոնում բոլորիս հանդիպել են այս վերտառությամբ վահանակներ, սակայն շատերը չգիտեն, ով է իրականում Ավրորան:
Ավրորա (Արշալույս) Մարտիկանյան: Ծնվել է 1901 թ. հունվարի 12 ին՝ Արեւմտյան Հայաստանի Խարբերդ նահանգի Չմշկածագ գյուղում: Նրա հայրը հարուստ դրամագործ էր և ճանաչված անձնավորություն։ Արշալույսն ուներ չորս եղբայր և երեք քույր: 1915թ.-ին Արշալույսը, ով ընդամենը 14 տարեկան աղջնակ էր, իր աչքերով տեսնում է հոր, մոր, եղբայրների և քույրերի դաժան սպանությունը: Արշալույսը առեւանգվում է գաղթի ճանապարհին, 85 ցենտով վաճառվում Մալաթիայի եւ Ուրֆայի ստրկավաճառների շուկաներում: Անցնելով դժոխքի միջով՝ նրան հաջողվում է փախչել հարեմից, անցնել ռազմաճակատի գիծը եւ Զորավար Անդրանիկի միջնորդությամբ տեղափոխվել ԱՄՆ: Նա մեկնեց այդ երկիր` ոչ միայն փրկվելու, այլև հասցնելու մեծն Զորավարի հայտնի ուղերձը ամերիկացիներին: Նա պետք է աշխարհին հաղորդակից դարձներ հայերի դեմ իրագործած ցեղասպանության մասին: Այդ առաքելությունը նա փայլուն կատարեց: 1918թ.-ին ԱՄՆ-ում հրատարակվեց նրա հուշագրությունը՝ <<Հոշոտված Հայաստան>> (Ravished Armenia) գիրքը: 1918թ.ին նկարահանվեց Հայոց ցեղասպանության մասին պատմող առաջին գեղարվեստական ֆիլմը` Ravished Armenia (https://www.youtube.com/watch?v=uTnCaW-Uo_s), որի սցենարի հեղինակն ու գլխավոր դերակատարը Արշալույս Մարտիկանյանն էր: Բացառիկ դիտելիություն է ունենում ֆիլմն ամբողջ աշխարհում՝ բերելով 30 միլիոն դոլարի եկամուտ, որը տրամադրվեց Մերձավոր Արեւելքի 60 հազար հայ որբերի կենսամակարդակի ապահովմանը: Ավրորայի պատմությունն ու ֆիլմը շուտով փակի տակ դրվեց եւ մոռացվեց, արգելափակված ֆիլմի հետ մոռացվեց նաեւ Ավրորան, ով մահացավ 1994թ.-ին՝ 93տարեկան հասակում: Մահացավ մոռացության մեջ, մերժված բոլորի կողմից, սակայն նա կրկին պետք է հայտնվի նոր առաքելությամբ ու նոր պատգամով… Ճանաչենք Ավրորային, մեր Արշալույսին...

 

 

Լրահոս

Դիտել ավելին