Կարևոր իրադարձություններ

8 մթերք մազերի գեղեցկության համար

22 Ապրիլ, 2016 21:27
8 մթերք մազերի գեղեցկության համար

Գեղեցիկ մազերի գլխավոր գաղտնիքը համաչափ սնուցումն է և ճիշտ դիետան: Սննդարար նյութերով հագեցված մթերքները խթանում են մազերի աճը, ինչպես նաև բարելավում են արյան շրջանառությունը: Ստորև ներկայացված մթերքները ոչ միայն գեղեցկացնում, ամրացնում և փայլ են հաղորդում մազերին, այլև ամրացնում են թարթիչներն ու եղունգները:

Շագանակագույն բրինձ
коричневый рис полезен для волос

Բրինձը հրաշալի կերպով կարողանում է օրգանիզմից հանել տոքսինները: Շագանակագույն բրինձը հագեցած է տիամինով, որն ազդում է ուղիղ մազարմատների վրա, ամրացնում է դրանք և կանխում է մազաթափությունը:

Թուզ
инжир для красоты волос

Թուզից արված դիմակը շատ արդյունավետ է մազաթափության դեմ: Թուզի բաղադրության մեջ առկա բյուրեղներն ամրացնում են մազերը, բարելավում են արյան շրջանառությունը և փայլ են հաղորդում մազերին:

Գրեյպֆրուտ
грейпфрут для красоты волос

Օգտագործելով գրեյպֆրուտը՝ մենք արագացնում ենք մետաբոլիզմը, ամրապնդում ենք դիմադրողականությունը, խթանում ենք վնասակար նյութերի հեռացումն օրգանիզմից, մաքրում ենք անոթները: Եթե յուրաքանչյուր դիմակի մեջ մի քանի կաթիլ գրեյպֆրուտի յուղ ավելացնեք, ապա կարելի է ազատվել թեփից և ամրացնել մազարմատները:

Կարմիր կաղամբ
красная капуста для волос

Կարմիր կաղամբի մեջ պարունակվող երկաթը, անտոցիաները, վիտամին C-ն օգնում են օրգանիզմին պահպանել առողջ մազարմատներ և գլխամաշկ:

Կոկոսի յուղ
кокосовое масло для здоровья волос

Կոկոսի յուղը մազերի դիմակ պատրաստելու համար իդեալական միջոց է, որը կարելի է կիրառել թեկուզ ամեն օր: Այս զարմանահրաշ մթերքն արագացնում է կալցիի յուրացումը, ինչը գեղեցկության հիմնային էլեմենտներից մեկն է:

Կեֆիր

кефир для красоты волос

Կեֆիրը կարգավորում է աղիքների աշխատանքը, ինչպես նաև արդյունավետ միջոց է մազերի վերականգման համար: Հարկավոր է կեֆիրը խառնել սև հացի հետ և ստացված դիմակը տարածել մազերի վրա: Արդյունքում այն հիասքանչ փայլ կհաղորդի և գլխամաշկի պիլինգ կիրականացնի:

Ձիթայուղ
оливковое масло для красоты волос

Ձիթենիների նստվածքը պարունակում է А, С, Е վիտամիններ, պեկտին, սպիտակուցներ և բազմաթիվ այլ օգտակար նյութեր: Ձիթենիները և ձիթայուղը կարծես ժամանակի մեքենա լինեն, նրանք դանդաղեցնում են ծերացման պրոցեսը: Այնպես որ, մազերի համար ձիթայուղով պարբերաբար դիմակներ օգտագործելը անհավանական կերպով ամրացնում է մազերն ու մազարմատները և կանխում է մազաթափությունը:

Բրազիլական ընկույզ
бразильский орех для волос

Բրազիլական ընկույզը սելենի կարևորագույն բնական աղբյուրներից մեկն է: Սելենը վերականգնում է մազի կառուցվածքը, բարձրացնում է նրա որակը և արթնացնում է քնած մազարմատները: Մազերը ոչ միայն գեղեցիկ և խիտ են դառնում, այլև ավելի արագ են աճում:

 

Լրահոս

Դիտել ավելին