Կարևոր իրադարձություններ

Հայոց ցեղասպանության վերապրածները. The New York Times (լուսանկարներ)

21 Ապրիլ, 2016 23:30
Հայոց ցեղասպանության վերապրածները. The New York Times (լուսանկարներ)

«The New York Times»-ը ներկայացրել է Նազիկ Արմենակյանի ֆոտոշարքը` նվիրված հայոց ցեղասպանության վերապրածներին: 

Տիգրանուհի Ասատրյան: Ծնվել է 1910 թ-ին, Կարսի նահանգի Կագիզման գյուղում:

Ազատ Թովմասյան: Ծնվել է 1916 թ-ին, Բիթլիսի նահանգի Կորտեր գյուղում:

Հովհաննես Ավետիսյան: Ծնվել է 1908 թ-ին, Կարսի նահանգի Տզպնի գյուղում:

Մանիկ Մանուկյան: Ծնվել է 1910 թ-ին, Կոստանդնուպոլսի Սիլիվրի թաղամասում:

Մարիամ Ավոյան: Ծնվել է 1901 թ-ին, Բիթլիս նահանգում: Ձեռքին` իր և ամուսնու ամուսնության նկարն է: Հետևում կանգնած է դուստրը:

Մովսես Դերմիշյան: Ծնվել է 1908 թ-ին Մուսա լեռան շրջակայքում գտնվող Հաջի Հաբաբլի գյուղում: Նստած է կնոջ` Սառա Դերմիշյանի հետ:

 

Գաբրիել Գաբրիելյան: Ծնվել է 1914 թ-ին, Վանի նահանգի Աննավան գյուղում:

Ավագ Հարությունյան: Ծնվել է 1911 թ-ին, Բիթլիսի նահանգի Կեղիս գյուղում:

Տիգրան Ֆարաջյան: Ծնվել է 1907 թ-ին, Ադանա նահանգի Սիս քաղաքում:

Հռիփսիմե Հաջի-Սարգսյան: Ծնվել է 1911թ-ին, Քյոթահիա նահանգի Թավշանլի գյուղում:

Ռեհան Հակոբյան: Ծնվել է 1914 թ-ին, Բիթլիս նահանգի Կրղու գյուղում:

Ռամելլա Ամլիկյան: Ծնվել է 1905 թ-ին, Հալեպ նահանգի Վագիֆ գյուղում (Մուսա լեռան մոտ):

Վարդուշ Հովհաննիսյան: Ծնվել է 1908 թ-ին, Վան քաղաքում:

Վասիլ Սուքիասյան: Ծնվել է 1912 թ-ին, Վանի նահանգի Հարին գյուղում:

Փառանձեմ Հովհաննիսյան: Ծնվել է 1910 թ-ին, Բիթլիսի նահանգի Փրղուս գյուղում:

Հովհաննես Բալաբանյան: Ծնվել է 1913 թ-ին, Հալեպ նահանգի Բիթիաս գյուղում (Մուսա լեռան մոտ):

Արեգնազ Կարապետյան: Ծնվել է 1904 թ-ին, Անկարա նահանգի Իգդալու գյուղում:

Աբրահամ Սարգսյան: Ծնվել է 1905 թ-ին, Դիարբեքիր քաղաքում:

Նոյեմ Հովհաննիսյան: Ծնվել է 1910 թ-ին, Հալեպ նահանգում, Մուսա լեռան շրջակայքում: Նա պահել է իր և հանգուցյալ ամուսնու դիմանկարը:

Աշխեն Ավետիսյան: Ծնվել է 1907 թ-ին, Բիթլիս նահանգի Լաթար գյուղում: Մահացել է նախքան Նազիկ Արմենակյանը կհասցներ նկարել նրան:

 

Լրահոս

Դիտել ավելին