Կարևոր իրադարձություններ

Որքա՞ն հեղուկ է անհրաժեշտ խմել օրվա մեջ

22 Ապրիլ, 2016 20:57
Որքա՞ն հեղուկ է անհրաժեշտ խմել օրվա մեջ

8 բաժակ հեղուկ. Հենց այսքան է առողջ մարդուն անհրաժեշտ հեղուկի օրվա չափաբաժինը լրացնելու համար: Իսկ ի՞նչ խմել, որպեսզի օրգանիզմն առավելագույնս օգուտ ստանա:

Յուղազրկված կամ 1% յուղայնության կաթ: Սա կալցիումի և D վիտամինի հարուստ աղբյուր է: Հարուստ է նաև սպիտակուցներով և ածխաջրերով: Եթե կաթ չեք սիրում, այն կարող եք փոխարինել ցածր յուղայնության կեֆիրով:

Կանաչ թեյ: Օրգանիզմից դուրս է մղում թունավոր նյութերը, կարգավորում աղիքների աշխատանքը: Կանաչ թեյը հարուստ է հակաօքսիդանտներով, ինչն օգնում է պահպանել օրգանիզմի երիտասարդությունը:
Խոտաբույսերով թեյեր: Օգնում են հանգստացնել նյարդերը, լավացնում են մարսողությունը, բարձրացնում օրգանիզմի տոնուսը: Որոշ դեպքերում բուժում են տարբեր հիվանդություներ:

100%-ոց բնական հյութեր: Հագեցնում են օրգանիզմը, սնուցում անհրաժեշտ վիտամիննեով: Բնական հյութեր կարելի է պատրաստել տանը` թարմ մրգերից: Շատ օգտակար են:
Ջուր: Ծարավը հագեցնելու, օրգանիզմի` հեղուկի պահանջը լրացնելու լավագույն միջոցն է:

 

Լրահոս

Դիտել ավելին