Կարևոր իրադարձություններ

Ի՞նչ անել, երբ տղամարդու ուշադրությունը նվազում է. խորհուրդներ կանանց

22 Ապրիլ, 2016 00:37
Ի՞նչ անել, երբ տղամարդու ուշադրությունը նվազում է. խորհուրդներ կանանց

Life.panorama.am-ը գրում է.

Վաղ թե ուշ կին-տղամարդ հարաբերություններում անբարենպաստ շրջափուլ է լինում: Դրա պատճառ կարող են հանդիսանալ հիասթափությունը, բնավորության փոփոխությունը կամ պարզապես ժամանակը, բայց ամենից հաճախ զուգընկերոջ կողմից ուշադրության կորուստը պայմանավորված է լինում կենցաղային գործոններով:

Ի՞նչ է պետք անել, երբ տղամարդու ուշադրությունը նվազում է:

Գաղտնիք չէ, որ սիրահարված տղամարդը հեշտ կառավարելի է: Կանանց մեծամասնության մոտ համատեղ կյանքի առաջին տարուց հետո դժվար է լինում պահպանել տղամարդու ուշադրությունը: Ժամանակի ընթացքում կիրքը մարում է, տղամարդը կորցնում է հետաքրքրությունը կնոջ հանդեպ: Մշտապես սիրելիի ուշադրության կենտրոնում լինելու համար անհրաժեշտ է «գայթակղողի» դերում լինել՝ ստիպելով նրան անընդհատ սիրահարվել: Ամենահեշտ է արտասովոր արարքներ կատարել, այնպիսիք, որոնք դեռևս չեք արել՝ կազմակերպել ռոմանտիկ ընթրիք, ուղևորություններ, անակնկալներ մատուցել անկողնում:

Շատ կանայք կարծում են, որ ամուսնությունից հետո արտաքին տեսքին հետևելը պարտադիր պայման չէ՝ հաշվի չառնելով, որ արտաքինը հսկայական նշանակություն ունի տղամարդու համար, նրանց համար կարևոր է՝ ինչ տեսք ունի իրնեց կողակիցը: Եթե դադարել եք հոգ տանել Ձեր արտաքինի մասին, ապա սիրելիի ուշադրության կենտրոնում  հայտնվելու լավագույն մեթոդը սեփական անձին հետևելն է՝ ոճային փոփոխություններ արեք, փոխեք սանրվածքը, հետևեք կազմվածքին, հաճախ այցելեք գեղեցկության սրահներ: Այդ կերպ կբարձրանա Ձեր ինքնագնահատականը: Սակայն հիշեք, որ կտրուկ փոփոխություններ հարկավոր չեն: Պարզապես թարմացրեք արտաքինը և տղամարդն անկասակած կգնահատի Ձեր ջանքերը:

Միասին հիշեք Ձեր երջանիկ օրերը: Հաճախեք վայրեր, որտեղ սիրում էին գնալ նախքան ամուսնությունը, այցելեք այն վայրերը, որտեղ կայացել է ձեր առաջին հանդիպումը, հարսանեկան արարողությունը, նորից դիտեք հարսանիքի ձայնագրությունը: Լավ հիշողությունները նպաստում են հարաբերությունների ամրապնդմանը: Ամենակարևորը՝ սիրելիի ուշադրության նվազման պատճառով ընկճվել ու հուսահատվել հարկավոր չէ, քանի որ դրա պատճառը կարող է բացարձակ կապ չունի Ձեր անձի հետ՝ հնարավոր է, օրինակ, նա գերծանրաբեռնված է աշխատավայրում:

Ձեր արտաքինին ու առողջ ապրելակերպին հետևեք՝ հիշելով, որ ինքնավստահ մարդը խնդիրներն ավելի արագ և արդյունավետ է լուծում:

 

Լրահոս

Դիտել ավելին