Կարևոր իրադարձություններ

Կլոպը Լիվերպուլի սկաուտներին կարգադրել է հետևել Բորուսիայի կիսապաշտպանին

21 Ապրիլ, 2016 23:44
Կլոպը Լիվերպուլի սկաուտներին կարգադրել է հետևել Բորուսիայի կիսապաշտպանին

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Կրիստիան Պուլիշիչը հետաքրքրել է անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին, հաղորդում է Daily Mail-ը:

 

«Մերսիսայդցիների» գլխավոր մարզիչը թիմի սկաուտներին հանձնարարել է հետևել 17-ամյա կիսապաշտպանին, ով չափահաս կդառնա ընթացիկ տարվա սեպտեմբերին: Գերմանացի մասնագետը նկատել էր Պուլիշիչին դեռ այն տարիներին, երբ գլխավորում էր «Բորուսիան»:

 

Նշվում է, որ «Լիվերպուլը» կսկսի բանակցություններ վարել ԱՄՆ-ի քաղաքացիություն ունեցող ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ հաջորդ տարի:

 

Լրահոս

Դիտել ավելին