Կարևոր իրադարձություններ

«Time»-ը հրապարակել է աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակը

21 Ապրիլ, 2016 22:34
«Time»-ը հրապարակել է աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակը

«Time»-ը հրապարակել է աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակը, որը գլխավորում է Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստին Լեգարդը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:

Ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում 2-րդ տեղում է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին, 3-րդում՝ Գերմանիայի  կանցլեր Անգելա Մերկելը:

ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը զբաղեցնում է ցուցակի 4-րդ հորիզոնականը, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման13-րդ, Հիլարի Քլինթոնը18-րդ, իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 29-րդ տեղն է զբաղեցնում, որին հաջորդում է Թուրքիայի նախագահ Էրդողանը:

Ամենաազդեցիկ մարդկանց ցուցակը եզրափակում է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը՝ զբաղեցնելով 100-րդ տեղը:

 

Լրահոս

Դիտել ավելին