Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    517,5
    523,5

  • EUR

    616,5
    628,5

  • RUB

    6,78
    7,02

Կարևոր իրադարձություններ

Վերանայել Լևոն Հայրապետյանի կալանքի պայմանները. ԼՂՀ ԱԺ խմբակցությունների հայտարարությունը

21 Ապրիլ, 2016 20:51
Վերանայել Լևոն Հայրապետյանի կալանքի պայմանները. ԼՂՀ ԱԺ խմբակցությունների հայտարարությունը

 ԼՂՀ ազգային ժողովի «Հայրենիք»,

 

«Ժողովրդավարություն»,,«Դաշնակցություն»,«Շարժում - 88» և
«Վերածնունդ» խմբակցություններ հանդես են հայտարարությամբ՝ ի սատարում Լևոն Հայրապետյանի։

 

Հայտարարության մեջ նշվում է.« Մի քանի օր առաջ Ռուսաստանի Դաշնության Զամոսկվորեչյան դատարանը հրապարակել է հայտնի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանի նկատմամբ դատավճիռը՝ մեղադրելով նրան ՌԴ Քրեական օրենսգրքի 159 հոդվածի 4-րդ կետով և դատապարտելով 4 տարվա ազատազրկման:


Արցախի խորհրդարանի պատգամավորական խմբակցությունները  իրենց անհանգստությունն են հայտնում Լևոն Հայրապետյանի ներկայիս առողջական ծանր վիճակի կապակցությամբ: Լուրջ մտահոգության տեղիք է տալիս նրա մոտ հայտնաբերված հիվանդությունների ցանկը (քաղցկեղ, շաքարային դիաբետ, արյան հիպերտոնիա, հետինսուլտային վիճակ), որը բանտային պայմաններում սպառնացող վտանգ է նրա կյանքի համար:


Լինելով հայրենասեր և իր ժողովրդի արժանավոր զավակ՝ Լևոն Հայրապետյանը տարիներ շարունակ Արցախում իրականացրել է բազմաթիվ բարեգործական ծրագրեր՝ նպաստելով հայրենի երկրի զարգացմանը: Նրա գործունեության մեջ կարևոր տեղ է զբաղեցրել նաև հայ-ռուսական բարեկամական կապերի ամրապնդումը:


Հաշվի առնելով Լևոն Հայրապետյանի օրեցօր վատթարացող առողջական վիճակը՝ ԼՂՀ ԱԺ պատգամավորական խմբակցությունները Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմիններին հորդորում են մարդասիրական վերաբերմունքից ելնելով գործող օրենսդրության շրջանակներում վերանայել կալանքի պայմանները, օբյեկտիվ վերաքննությամբ էապես մեղմել սահմանված պատիժը և  ազատ արձակել նրան:

Լրահոս

Դիտել ավելին