Կարևոր իրադարձություններ

Ֆրանսիայի և Վրաստանի նախագահները քննարկել են կովկասյան տարածաշրջանում առկա իրավիճակը

21 Ապրիլ, 2016 21:00
Ֆրանսիայի և Վրաստանի նախագահները քննարկել են կովկասյան տարածաշրջանում առկա իրավիճակը

Ֆրանսիայի և Վրաստանի նախագահներ Ֆրանսուա Օլանդը և Գեորգի Մարգվելաշվիլին քննարկել են կովկասյան տարածաշրջանում առկա իրավիճակը, երկկողմ հարաբերությունները և միջազգային օրակարգին առնչվող հարցեր: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին հաղորդել է Ելիսեյան պալատի պաշտոնական կայքը:

«Երկրի նախագահն այսօր ընդունել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիին, որը պատասխան այցով գտնվում է Ֆրանսիայում: Երկրների առաջնորդները քննարկել են երկկողմ հարաբերությունների ողջ սպեկտրը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Օլանդի աշխատակազմում ընդգծել են, որ բանակցությունների հիմնական թեմաներից մեկը եղել է Ֆրանսիայի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցությունը:

«Նրանք նաև քննարկել են միջազգային օրակարգում առկա հարցերը, մասնավորապես, Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը»,- տեղեկացնում է Ելիսեյան պալատը՝ ընդգծելով, որ Ֆրանսիան պաշտպանում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը և սուվերենությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին