Կարևոր իրադարձություններ

Էկվադորում տեղի ունեցած երկրաշարժից հետո ավելի քան մեկուկես հազար մարդ է կորել

21 Ապրիլ, 2016 19:34
Էկվադորում տեղի ունեցած երկրաշարժից հետո ավելի քան մեկուկես հազար մարդ է կորել

Էկվադորի իշխանությունները հայտնել են 1,7 հազար մարդու մասին, որոնք դեռեւս գտնվում են ապրիլի 16-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո անհետ կորածների պաշտոնական ցուցակում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ֆրանսպրես» գործակալությանը:

«Մենք ունեինք 2 հազար կորածներ, ներկայում գտել ենք 300-ին»,-գործակալությունը մեջբերել Է երկրի ներքին գործերի փոխնախարար Դիեգո Ֆուետնեսի խոսքը: Նա նշել Է, որ փրկարարներին հաջողվել Է փլատակներից դուրս բերել 54 հոգու:

Իշխանությունների գնահատումների համաձայն՝ երկրաշարժից վիրավորվել Է 4 հազար 605 մարդ, պարզվել Է 526 զոհվածների ինքնությունը:

7,8 մագնիտուդով երկրաշարժն Էկվադորում տեղի է ունեցել Մանաբի հյուսիսարեւմտյան նահանգի Պեդեռնալես քաղաքի շրջանում: Երկրին պատճառված վնասն առայժմ գնահատվում է մոտավորապես 3 մլրդ դոլար: Իշխանությունների կանխատեսումների համաձայն՝ երկրի վերականգնումը կտեւի մի քանի տարի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Լրահոս

Դիտել ավելին