Կարևոր իրադարձություններ

Աշխարհի ամենալավ 5 դպրոցները

21 Ապրիլ, 2016 17:29
Աշխարհի ամենալավ 5 դպրոցները

Կյանքի ոճը» ընտրել է մոլորակի առավել հետաքրքիր դպրոցներ, որոք հիացմունք են առաջացնում ոչ միայն իրենց դիզայնով, այլ անգամ մենք ենք ցանկանում ուսանել այնտեղ:

Վերջերս «Газета.Ru»-ն մանկապարտեզների ընտրություն կատարեց, սակայն այստեղ ամեն ինչ համեմատաբար պարզ է: Գնացիր, նկարեցիր, ծեփամածիկով խաղացիր, մի քանի անգամ վերուվար արեցիր բլրակով, որից հետո մայրիկի հետ կարող ես հանգիստ տուն գնալ: Դպրոցում այդպես չէ:

 

Ինչու դպրոցի շենքը պետք է լինի գեղեցիկ

Հիշու՞մ եք ձեզ որպես երեխա: Թե ինչպես ես գնում դպրոց, շուրջդ մութ է և ահա անկյունում տեսնում ես տգեղ քառակուսի շենքը, որն ունի անմարդկային դեղին գույն: Ու չգիտես ինչու, այդ շենքում միակ լուսավորված դասարանը չորրորդ հարկի դասարանի պատուհաններն են: Ինչ-որ սատանայական զուգադիպությամբ հենց այդ դասարանում էլ քեզ սպասվում է  երկու անընդմեջ ռուսաց լեզվի դաս:

Եվ հենց առաջին դասը `թելադրություն: Ընդ որում, լույսն այնպիսի գույն ունի, ասես  ի վիճակի է այրելու աչքերդ: Այդպես ամեն օր՝ անկյուն թեքվելուց առաջ աղոթում ես, չէ, իսկապես աղոթում ես; Ինքդ քեզ ասում ես՝ խնդրում եմ, կլինի՞ հենց թեքվեմ դեպի անկյուն, այդ տգեղ շենքը  փլվի, այլևս չլինի: Բայց ո´չ: Թեքվում ես, բայց այն կա: Կանգնած փայլում է դժոխային լույսով;

 Ահա, որպեսզի փոքրիկ մարդու ամեն օրը չսկսվի նման մտքերով, ճարտարապետները սկսեցին կառուցել այնպիսի դպրոցներ, որտեղ ուզում ես հաճախել:

 

Ահա առավել ուշագրավ օրինակներ:

 

Ørestad High School, Կոպենհագեն, Դանիա

 

 

Այս ֆանտաստիկ դպրոցը ոչ միայն ժամանակակից է, այլ նաև անվճար ու ինչ-որ առումով՝ նորմալ, այսինքն՝  հանրակրթական: Այստեղ սովորելու համար պարտադիր չէ լինել շատ հարուստ կամ շատ խելացի: Կարող եք լինել շարքային մարդ, միևնույն ժամանակ սովորել այս դպրոցում, որի փեղկերը ասես արևի տակ շարժվող արևածաղիկ լինեն՝ հաստատության լուսավորությունն ապահովելու համար:

Ապակին այստեղ դատարկ պատերից շատ է, որպեսզի երեխաների մոտ չլինի ձեզ ծանոթ հակառակ կամքի արգելափակված լինելու զգացումը:

Բացի սովորական դասարաններից՝ դպրոցում կան տեղեր, որտեղ փափուկ բազմոցներին կարող ես ժամանակդ անցկացնել ինչպես գիրք կարդալով, այնպես էլ նոթբուքերով: Ամբողջ խնդիրն այն է, որ դպրոցում անցկացվող ժամանաը երեխան պետք է անցկացնի հաճույքով:

 

Rafael Arozarena High School, Լա-Օռոտավա, Իսպանիա

 

 

Դպրոցի դիզայնը շատ հզոր է ու շատ ուրբանիստական: Եթե դա լիներ որևէ աշխույժ քաղաքի սրտում, կարելի էր ասել լավն է ու հետաքրքիր, ապա մոռանալ նրա գոյության մասին: Այստեղ բացահայտվում են հետաքրքիր մանրամասներ:

Այս անվճար միջնակարգ դպրոցը կառուցվել է ֆերմերների երեխաների համար: Երեխաների մեծ մասը գյուղացիական ընտանիքներից են: Շատ ծնողներ ունեն թերի միջնակարգ կրթություն, բարձրագույնի մասին խոսելն անգամ ավելորդ է:

Դպրոցի նպատակն է՝ երեխաների ցույց տալ, որ ձեր ծննդյան հանգամանքները ձեր առջև դրված խնդիրների համար  բացարձակապես չպետք է դառնան խոչընդոտ;

Եթե դու մեծանում ես գյուղում ու ծնողներդ  ֆերմերներ են, ապա դա չի նշանակում, որ դու  ուրիշ ճակատագիր ունենալ չես կարող: Աշխարհում կա բոլորովին այլ կյանք. դուք ինքներդ կարող եք ընտրել՝ դառնալ ֆերմեր թե ֆիզիկոս:

 

Modern High School, Լոս-Անջելոս, ԱՄՆ

 

 

Որոշ առումներով այս դպրոցը իր առջև դրել է այն նույն խնդիրը, ինչպիսին իսպանականինն է: Դպրոցը գտնվում է այդ բավականին ապահով քաղաքի անապահով տարածքներից մեկում: Աշակերտների մեծ մասը Մեքսիկայից գաղթած առաջին սերնդի երեխաներն են:

Քանի որ ծնողները հենց իրենք կրթված չեն, ապա որպես օրինակներ երեխաներն իրենց աչքի առաջ չունեն այնպիսինների, ովքեր կարողացել են կրթության միջոցով դուրս գալ իրենց սոցիալական միջավայրից:

Մոդեռն դպրոցը փորձում է ցույց տալ, որ գետտո կյանքը չի պարտավորեցնում մնալ գետտո: Դպրոցը, որը շրջապատված է ետնախորշ տեսակի տներով, փորձում է լինել ամենալավը տարածքում: Կրթությունը աստիճանաբար դառնում է ամենակարևորը տարածքում:

Galjoen School, Հաագա, Նիդեռլանդներ

 

 

Դպրոցը կառուցվել է պոմպակայանի երկու հին շենքերի հիման վրա: Ճարտարապետները կոկորդիլոսի տեսքով միացրել են դրանք, որը, իրենց կարծիքով, հաճելի կլիներ երեխաներին:

Ընդհանուր առմամբ, հիմնական պահանջը եղել է դպրոցի անվտանգությունը: Այն այդքան էլ լավ տարածքում չէ,  հետևաբար, կարևոր էր ստեղծել մի վայր, որտեղ երեխաները թափառող անվստահելի տարրերից ապահով կարող են խաղալ: Մեկ այլ պահանջ էր ազատվել ձանձրալի ուղղանկյուն դասարաններից:

 

Marcel Sembat High School, Սոտտեվիլ-լե-Ռուան, Ֆրանսիա

 

 

Սա  դպրոցների աշխարհում կանաչներից մեկն է: Չնայած այն հանգամանքին, որ դպրոցը գտնվում է քաղաքում և  շրջապատված է անհետաքրքիր շենքերով, որտեղ աղքատներ են ապրում, այնուամենայնիվ փորձում են օգտագործել  հատկացված կանաչ տարածքի յուրաքանչյուր քառակուսի մետրը:

Ոչ միայն տանիքը, այլ ներքին բակերն են կանաչապատ:

Հիմնական գաղափարն այն է, որ երեխան մաքուր օդում ավելի շատ պետք է լինի: Ձանձրալի դասարաններում մշտապես դաս անելը վնաս է ոչ միայն առողջությանը,այլ մարդկային աշխարհընկալմանը: Եթե եղանակը բարենպաստ է, ապա դասերն այստեղ անցկացվում են կանաչ խոտերին նստած:

 

Թարգմանությունը՝ shabat.am

 

 

Լրահոս

Դիտել ավելին