95-կիլոգրամանոց Միրելա Պաս Բեյլոնը հասել է «Միսս Պերու» մրցույթի եզրափակիչ: Նա դարձել է plus-size կազմվածքով առաջին կինը մրցույթի պատմության մեջ, որը հասել է հաղթողի ընտրության փուլին: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:
19-ամյա Միրելան թագի համար պայքարելու հնարավորություն ստացած 10 պերուացի աղջիկներից մեկն է: Նրանք ընտրվել են 30 մասնակիցներից:
«Շնորհակալություն: Դուք չեք պատկերացնում՝ ինձ համար ինչ է նշանակում այս հնարավորությունը»,- շնորհակալություն է հայտնել Միրելան ժյուրիին և հանդիսատեսին եզրափակիչ հասնելու համար:
Սկզբում Պաս Բեյլոնը կշռել է 115 կգ, բայց մոտ 3 ամսում նիհարել է 20 կիլոգրամով: Միրելան հույս է հայտնել, որ կկարողանա մինչև եզրափակիչ մի քիչ էլ նիհարել, քանի որ դիետա է պահում և շատ է սպորտով զբաղվում:
«Միսս Պերուն» կընտրվի ապրիլին (ստույգ ամսաթիվը չի նշվում): Հաղթողը կմեկնի ներկայացնելու իր երկիրը «Միսս տիեզերք» մրցույթում: