Կարևոր իրադարձություններ

Թուրքական օդուժը ռմբակոծել է Հյուսիսային Իրաքում PKK-ի դիրքերը

21 Ապրիլ, 2016 18:16
Թուրքական օդուժը ռմբակոծել է Հյուսիսային Իրաքում PKK-ի դիրքերը

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայի ռազմաօդային ուժերը Հյուսիսային Իրաքում ռմբակոծել են «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) դիրքերը:

Այդ մասին հայտնել է Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբը: Վերջինիս հաղորդմամբ՝ հարվածները հասցվել են առավոտյան ժամը 06.35-07.00-ին:

Տվյալ գործողությանը մասնակցել է F-16 տիպի 10 ինքնաթիռ: Գլխավոր շտաբը հայտնել է, որ ավիահարվածները վերսկսվել են ժամը 10.35-11.40-ին:

 

Լրահոս

Դիտել ավելին