Կարևոր իրադարձություններ

Ֆեդերալացումը կօգնի Սիրիան միասնական պահել. սիրիացի քրդեր

21 Ապրիլ, 2016 17:58
Ֆեդերալացումը կօգնի Սիրիան միասնական պահել. սիրիացի քրդեր

Սիրիացի քրդերը կարծում են, որ ֆեդերալացումը կնպաստի Սիրիայում պետության միասնության պահպանմանը: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս կարծիքին է քրդական «Դեմոկրատական միություն» կուսակցության համանախագահ Սալեհ Մուսլիմը:

«Ես կարծում եմ՝ այդ գաղափարի առաջադրումը կարող է միավորել մեզ, ոչ թե բաժանել: Ֆեդերալացումը հնարավորություն կտա պահպանել միասնական Սիրիան, և հենց դա ենք մենք փորձում ապացուցել ուրիշներին: Դա միասնական պետության պահպանման ամենաարդյունավետ միջոցներից մեկն է»,- ասել է Մուսլիմը:

Միաժամանակ, քրդերի ներկայացուցիչը նշել է, որ իր կողմը պատրաստ է քննարկել Սիրիայում իշխանության ապակենտրոնացման վերաբերյալ այլ առաջարկներ ևս:

 

Լրահոս

Դիտել ավելին