Կարևոր իրադարձություններ

Սիրիայում զինված դիմակայությունը սաստկանում Է. Զախարովա

21 Ապրիլ, 2016 17:36
Սիրիայում զինված դիմակայությունը սաստկանում Է. Զախարովա

Ահաբեկիչները հուսահատ փորձ են անում ձախողելու քաղաքական գործընթացը Սիրիայում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին, ապրիլի 21-ին կայացած Ճեպազրույցի ընթացքում այս մասին հայտարարել Է ՌԴ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մենք գործ ունենք քաղաքական գործընթացը ձախողելու ահաբեկիչների հուսահատ փորձի հետ,- նշել Է դիվանագետը:- Դա ակնհայտ Է, քանի որ քաղաքական գործընթացում ահաբեկչական գործողություններ դավանող մարդիկ տեղ չունեն»:

Սիրիայում զինված դիմակայությունը սաստկանում Է, հատկապես Հալեպից հյուսիս եւ հարավ ընկած շրջաններում, ընդծել Է Զախարովան:

Ժնեւի բանակցություններին Բանակությունների բարձրագույն կոմիտեի մասնակցության դադարեցումը կարող Է համընդհանուր առճակատման հանգեցնել Սիրիայում, նշել Է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչը:

 

Լրահոս

Դիտել ավելին