Կարևոր իրադարձություններ

Լուկաշենկոն կարևորել է ԱՊՀ-ի պահպանումը

21 Ապրիլ, 2016 17:13
Լուկաշենկոն կարևորել է ԱՊՀ-ի պահպանումը

Անկախ պետությունների համագործակցությունն անհրաժեշտ է պահպանել, բայց հարկավոր է այն հարմարեցնել ժամանակակից իրողություններին: Այդ մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ փոխացնում է RIA Novosti-ն։

«Ինչ վերաբերում է ԱՊՀ-ում տեղի ունեցող գործընթացներին, միտումներն ավելի բացասական են: Անդամների թվաքանակը կրճատվում է, առանձին երկրների միջև հարաբերությունները սրվում են, ինչի մասին վկայում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը: Հնչում են նույնիսկ ԱՊՀ-ն լուծարելու առաջարկություններ»,-ասել է Լուկաշենկոն՝ դիմելով ժողովրդին և խորհրդարանին:

Նրա խոսքով՝ Մինսկը համամիտ է Համագործակցությունն արդիականացնելու անհրաժեշտության մասին կարծիքին, բայց «հարկավոր է համարում ԱՊՀ-ի՝ որպես միջազգային կազմակերպության, պահպանումը»:

Նա նաև նշել է, որ «բավակաչափ խնդիրներ կան» նաև Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ): «Մենք պետք է շատ բան անենք ԵԱՏՄ-ում բոլոր խոչընդոտները վերացնելու համար, առջևում Էներգակիրների ընդհանուր շուկաների ձևավորման, ծառայությունների և զգայուն այլ դիրքերի վերաբերող հարցերն են»,-ասել է Լուկաշենկոն։

 

Լրահոս

Դիտել ավելին