Կարևոր իրադարձություններ

«Հավանաբար, Գրադսկին մոռացել է, որ այս երգն առաջին անգամ երգել է Զիկինան». Մարտ Բաբայան (տեսանյութեր)

26 Հոկտեմբեր, 2015 16:45
«Հավանաբար, Գրադսկին մոռացել է, որ այս երգն առաջին անգամ երգել է Զիկինան». Մարտ Բաբայան (տեսանյութեր)
«Հայաստանի Ձայնը» նախագծից հայտնի դարձած Մարտ Բաբայանը չի անցել նույն նախագծի ռուսական տարբերակի առաջին`«կույր լսումներ»-ի փուլը: Այս մասին այսօր հայտնի դարձավ եթերով չհեռարձակված տեսանյութի տարածումից հետո:
 
 
Մարտ Բաբայանի նախագծից դուրս մնալու հետ կապված shabat.am-ը զրուցեց հենց երգչի հետ:
 
Մարտ, ինչո՞ւ Ձեր ելույթը չհեռարձակվեց եթերով, դա դիտավորությո՞ւն էր.
 
՞նչ կարող եմ ասել այդ կապակցությամբ: Այդպես որոշել է ռուսական առաջին հեռուստաալիքը և նրանք դրա իրավունքն ամբողջապես ունեն: Իսկ տեսանյութն ինչ-որ կերպ տարածվել է համացանցում, հեղինակը ես չեմ: Ես նույնիսկ տեղյակ չէի, որ նկարահանումներ են եղել:
 
-Նայելով տեսանյութը` կարծում ենք ձեր ելույթը հաջողված էր: Դուք համաձա՞յն եք ժյուրիի անդամների հետ.
 
-Գրադսկիից բացի մյուսները չմեկնաբանեցին ելույթս, միայն երբ ասացի, որ «Հայաստանի ձայն»-ում իմ բախտն ավելի շատ է բերել, Գագարինան հարցրեց. «Դուք հաղթե՞լ եք»: Զարմանալի էր` ինչու հենց այդ հարցը տվեց, այլ ոչ թե`  «ո՞ր տեղն եմ ես զբաղեցրել» (ժպտում է):
 
Դե Գրադսկին էլ ասաց, որ այս երգն արգելված է տենորին երգել, քանի որ այն գրված է բարիտոնի համար: Հավանաբար, նա մոռացել է, որ այս երգն առաջին անգամ երգել է Զիկինան:
 

«Ավելի ուշ ես գտա տեսանյութ, որտեղ «Твои следы»-ն նա երգում էր իր հաղթող մասնակցի հետ»,- եզրափակեց Մարտը` ներկայացնելով այս տեսանյութը:
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին