Կարևոր իրադարձություններ

ԱՄՀ տնօրեն Քրիստին Լագարդը՝ աշխարհի ամենաազդեցիկ մարդ. Time

21 Ապրիլ, 2016 16:56
ԱՄՀ տնօրեն Քրիստին Լագարդը՝ աշխարհի ամենաազդեցիկ մարդ. Time

Time ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց թոփ-100-ը: «Ղեկավարներ» կատեգորիայում առաջին տեղը զբաղեցրել է Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն Քրիստին Լագարդը:

Երկրորդ տեղում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին է, եռյակը եզրափակում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը չորրորդ տեղում է:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման 13-րդ տեղում է, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն՝ 15-րդ տեղում, ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը՝ 18-րդ:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 29-րդ տեղում է: Ցուցակի վերջին տեղում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինն է:

 

Լրահոս

Դիտել ավելին