Կարևոր իրադարձություններ

Սիրիայի քաղաքներից ռեկորդային թվով վիրավորներ են տարհանվել

21 Ապրիլ, 2016 16:51
Սիրիայի քաղաքներից ռեկորդային թվով վիրավորներ են տարհանվել

Միջազգային կազմակերպությունները 500 վիրավոր սիրիացիների են տարհանել Սիրիայի չորս պաշարված քաղաքներից: Խոսքը զինված հակամարտության հինգ տարվա ընթացքում վիրավորների ամենախոշոր տարհանման մասին է։

Վիրավորների կեսը դուրս է բերվել կառավարական զորքերի կողմից շրջափակված Զաբադանի և Մադայա քաղաքներից, ևս կեսը՝ Ֆուա և Քեֆրայա բնակավայրերից, որոնք պաշարված են ապստամբների կողմից:

Ինչպես BBC-ին հայտնել է ՄԱԿ-ի՝ Սիրիայի խնդրով հատուկ պատվիրակի օգնական Յան Էգելանը, գործողությունը մի քանի անգամ հետաձգվել էր, սակայն ի վերջո հաջողությամբ ավարտվել:

Նրա խոսքով՝ Կարմիր Խաչի սիրիական ստորաբաժանումը տարհանումն իրականացրել է ՄԱԿ-ի և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հետ համատեղ:

ՄԱԿ-ի տվյալներով՝ ներկայում Սիրիայում պաշարման պայմաններում է ապրում մինչև կես միլիոն մարդ: Վիրավորների վերջին խոշոր տարհանումը երկրում անցկացվել էր անցյալ տարվա դեկտեմբերին:

 

Լրահոս

Դիտել ավելին