Կարևոր իրադարձություններ

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ

21 Ապրիլ, 2016 16:48
 Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ, Twitter սոցիալական ցանցի իր միկրոբլոգում գրել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանի հետ հանդիպումից հետո:

 

 

 

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում անհապաղ պահանջվում է լարվածության թուլացում և դիվանագիտական առաջընթաց՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո», - գրել է Ալեքսանդր Վերշբոուն, ով ռուս-ամերիկյան հարաբերությունների լարված ժամանակաշրջաններից մեկի ընթացքում՝ 2001-05թթ եղել է ԱՄՆ դեսպանը Ռուսաստանի Դաշնությունում:

 


 

 

 

Լրահոս

Դիտել ավելին