Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանը «պատմական սխալ» է գործել Ղրիմում և Դոնբասում. Ուկրաինայի վարչապետ

21 Ապրիլ, 2016 16:06
Ռուսաստանը «պատմական սխալ» է գործել Ղրիմում և Դոնբասում. Ուկրաինայի վարչապետ

Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը գտնում է, որ Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայի նկատմամբ նրա մեծագույն ռազմավարական և պատմական սխալն են: Այս մասին նա հայտարարել է «Новин 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Ցանկացած հարևանի հետ կարելի է նորմալ հարաբերություններ կառուցել, եթե նա ագրեսոր և մարդասպան չէ: Իսկ եթե հարևանդ մարդասպան է, ապա ընդհանրապես ինչի՞ մասին կարող է խոսք գնալ: Եթե հարևանդ գրավել է քո տարածքի մի մասը, ապա, իհարկե, շատ հարցեր են ծագում: Ավելին՝ Ղրիմը, Դոնբասը...»,- նշել է Ուկրաինայի վարչապետը:

«Ռուսաստանն ինքը պետք է որոշի, թե ինչպես է նա ցանկանում, որպեսզի Ուկրաինան նրա հետ հարաբերություններ կառուցի: Ուկրաինացիներն ապացուցել են, որ մենք հպարտ ենք և չենք զիջի մեր դիրքերը, և դա սկզբունքի հարց է: Կարծում եմ, որ Ռուսաստանի ամենախոշոր ռազմավարական սխալն այն է, թե ինչ են նրանք արել Ուկրաինայում: Դա պատմական ռազմավարական սխալ է»,- ասել է Գրոսյմանը:

 

Լրահոս

Դիտել ավելին