Կարևոր իրադարձություններ

ԼՂՀ ԱԳ նախարարը՝ Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ ԼՂՀ պաշտոնական դիրքորոշման մասին

21 Ապրիլ, 2016 16:03
ԼՂՀ ԱԳ նախարարը՝ Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ ԼՂՀ պաշտոնական դիրքորոշման մասին

Արցախյան կողմից բազմիցս պաշտոնապես հնչեցվել է, որ հակամարտության կարգավորման բանակցությունների ընթացքում առաջ քաշված ցանկացած փաստաթուղթ այդ թվում և Մադրիդյան սկզբունքներն առանց պաշտոնական Ստեփանակերտի ուղղակի մասնակցության, կիրառման առումով կենսունակ լինել չեն կարող:

Այդ մասին այսօր ԼՂՀ Ազգային ժողովի լիագումար նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը՝պատասխանելով Մադրիդյան սկզբունքների նկատմամբ Արցախի պաշտոնական դիրքորոշման վերաբերյալ պատգամավորական հարցին:

Նրա խոսքով, միայն բանակցություններին Արցախյան կողմի մասնակցության վերականգնման դեպքում հնարավորություն կստեղծվի քննարկելու և կյանքի կոչելու ձեռքբերված պայմանավորվածությունները:

 

 

Լրահոս

Դիտել ավելին