Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    514
    522

  • EUR

    611
    623

  • RUB

    6,62
    6,86

Կարևոր իրադարձություններ

Դամասկոսը տապալում չի համարում ներկայիս բանակցությունները Ժնևում. Սիրիայի վարչապետ

21 Ապրիլ, 2016 16:00
Դամասկոսը տապալում չի համարում ներկայիս բանակցությունները Ժնևում. Սիրիայի վարչապետ

Պաշտոնական Դամասկոսը տապալում չի համարում Ժնևում միջսիրիական բանակցությունների ներկայիս փուլը՝ չնայած բանակցությունները դադարեցնելու Սիրիայի ընդդիմության Բանակցությունների հարցերով բարձրագույն կոմիտեի որոշմանը: Այս մասին RIA Novosti-ին տված հարցազրույցում հայտարարել է Սիրիայի վարչապետ Վաիլ ալ Հալկին:

Ավելի վաղ Սիրիայի ընդդիմության Բանակցությունների հարցերով բարձրագույն կոմիտեի պատվիրակությունը հայտարարել է Ժնևում միջսիրիական բանակցություններից իր դուրս գալու մասին՝ դա հիմնավորելով նրանով, որ Դամասկոսը պետք է վերջ տա մարտական գործողությունները Հալեպում, վերացնի բնակավայրերի շրջափակումը և ապահովի կարիքավոր բնակչությանը հումանիտար օգնություն հասցնելը:

«Բանակցությունները դեռ չեն տապալվել: (Ընդդիմության) պատվիրակությունը Էր-Ռիադից միակ պատվիրակությունը չէ, որը մասնակցում է բանակցություններին: Կա պատվիրակություն Սիրիայի (կառավարությունից) և մի շարք այլ պատվիրակություններ: Պատվիրակությունը Էր-Ռիադից միակը չէ, որը ներկայացնում է ընդդիմությունը: Ուստի բանակցությունները Ժնևում դեռ չեն տապալվել»,- հայտարարել է նա:

Լրահոս

Դիտել ավելին