Կարևոր իրադարձություններ

Ես աշխատում եմ բոլորի հետ.նախարարը ԿԳՆ-ի կադրային փոփոխությունների մասին

21 Ապրիլ, 2016 15:48
Ես աշխատում եմ բոլորի հետ.նախարարը ԿԳՆ-ի կադրային փոփոխությունների մասին
Այսօրվա մամուլի հրապարակումներից մեկի համաձայն, կրթության և գիտության նախարարությունում կադրային տեղաշարժեր են, նախարար Լևոն Մկրտչյանը սկսել է ազատվել Աշոտյանի նշանակած կադրերից։ Կառավարության այսօրվա նիստից հետո Shabat.am-ը կարդային փոփոխությունների մասին հետաքրքրվեց Լևոն Մկրտչյանից:
 
Նախարարը պարզաբանեց, որ կադրային փոփոխություններ իր կողմից չեն եղել. «Դիմում է գրվել մեր արտաքին կապերի վարչության պետ կողմից, որի հետ ես շատ լավ հարաբերություններ ունեմ և լավ պրոֆեսիոնալ է: Իր կամքով, իր ցանկությամբ ինքը տեղափոխվել է պարզապես իրեն ավելի հոգեհարազատ աշխատանքի: Դրա մասին ինքը ասել է: Թափուր տեղ է եղել, որտեղ նշանակված է պաշտոնակատար, հետո կլինի մրցույթ, այսինքն ես չեմ կարծում, որ դա կարելի է այդպես մեկնաբանել»:
 
Նախարարի խոսքով, ԿԳՆ-ում այլ փոփոխություններ չկան. «Բոլորը աշխատում են, մեր վարչության պետերին եթե Դուք նայեք, նշանակված հին կադրեր են»: Մեր այն հարցին, թե փոփոխություններ չեն էլ սպասվո՞ւմ, Մկրտչյանը նկատեց. «Եթե որևէ մեկը կունենա մտադրություն…ես աշխատում եմ բոլորի հետ, աշխատանքի միակ չափանիշը աշխատանքի որակն է»:
 
Նշենք, որ ԿԳՆ արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սահակյանը իր դիմումի համաձայն, ազատվել է աշխատանքից և տեղափոխվել Ազգային ժողով։ Նա նշանակվել է Հերմինե Նաղդալյանի օգնական: Նրա փոխարեն ժամանակավոր արտաքին կապերի վարչության պետի պաշտոնակատար է նշանակվել, մինչև նոր պետի համար մրցույթ կհայտարարվի:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին