Կարևոր իրադարձություններ

Անողնաշարության բացառիկ դրսևորում

21 Ապրիլ, 2016 15:36
Անողնաշարության բացառիկ դրսևորում

Տեսնես՝ ժամանակին Եվրոպայի մեծ մասը նվաճած Գերմանիայի ղեկավարները կարո՞ղ էին պատկերացնել, որ կգա ժամանակ, երբ երբեմնի հզոր այդ պետությունը կդառնա կամազուրկ, ուրիշի առջև նվաստացող, ուրիշի պայմանները ընդունող մի երկիր, որ ապագա Գերմանիան կդառնա իր իսկ հանդուրժողականության զոհը: Կարծում եմ, որ նման բան պատկերացնել նույնիսկ չէին կարող, նաև չէին կարող պատկերացնել, որ այդ երկրի կանցլերի պաշտոնը զբաղեցնող ինչ-որ կին կվախենա Թուրքիայի սպառնալիքից և հլու հնազանդ կկատարի թուրքերի պահանջները: Եվ դա եղավ. Անգելա Մերկելը համաձայնվեց, որպեսզի Թուրքիայի նախագահ Էրդողանը դատի տա գերմանացի երգիծաբանին՝ իրեն վիրավորելու համար: Այսինքն՝ Թուրքիան լինելով օտար պետություն՝ կարողանում է Գերմանիայի տարածքում խոսքի ազատություն սահմանափակել և Գերմանիայի իշխանությունները դա հանդուրժում են: Նրանք նույնիսկ չեն կարողանում սեփական տարածքի վրա պաշտպանել իրենց իսկ քաղաքացիներին:

Այսպիսի անողնաշարությունն, իհարկե, բացառիկ երևույթ է, սակայն Գերմանիայի դեպքում, ցավոք, արդեն ոչ այնքան, Գերմանիայի դեպքում սա արդեն դառնում նորմ: Սա արդեն դառնում է ազգային առանձնահատկություն, արժեհամակարգ: Երևի շատերը կհիշեն, թե ինչպես ամիսներ առաջ մի գերմանուհի հրապարակավ ներողություն խնդրեց մուսուլման միգրանտներից՝ իր երկրում իրեն իսկ բռնաբարելու համար: Այո, հենց այդպես, միգրանտները եկան իր երկիր, իրեն բռնաբարեցին, և արդյունքում ինքն էլ ներողություն խնդրեց: Սա Գերմանիայի դիմագիծն է, սա այն արժեհամակարգն է, որը որդեգրել են ոչ միայն այդ երկրի ղեկավարները, այլև սերմանել են այն այդ երկրի բնակչության շրջանում: Եվ այսպիսի արժեհամակարգ ունեցող երկիրը դեռ աշխարհին պետք է փորձի եվրոպական արժեքնե՞ր թելադրել և սովորեցնել, թե ինչպես ապրե՞լ: Մեկը լիներ՝ իրենց սովորեցներ:

 

Լրահոս

Դիտել ավելին