Կարևոր իրադարձություններ

Անհրաժեշտության դեպքում կառավարությունը զինվորներին կուղարկի արտասահման բուժման

21 Ապրիլ, 2016 15:23
Անհրաժեշտության դեպքում կառավարությունը զինվորներին կուղարկի արտասահման բուժման

Անհրաժեշտության դեպքում Հայաստանի կառավարությունը զինվորականներին բուժման կուղարկի արտասահման: Այս մասին ապրիլի  21-ի կառավարության նիստից հետո լրագրողներին փոխանցեց Հայաստանի առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

«Ամեն դեպքն առանձին կդիտարկվի: Եթե լրացուցիչ բուժման անհրաժեշտություն է առաջանում, որն անհնար է իրականացնել Հայաստանում, կդիտարկվի արտասահմանում կազմակերպելու հնարավորությունը: Հանգամանքներից կախված` կընտրվեն համապատասխան կլինիկաները», - ասաց նախարարը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին