Կարևոր իրադարձություններ

Վենեսուելայի խորհրդարանը քվեարկել է նախագահական ժամկետը 6-ից մինչև 4 տարի կրճատելու օգտին

21 Ապրիլ, 2016 15:22
Վենեսուելայի խորհրդարանը քվեարկել է նախագահական ժամկետը 6-ից մինչև 4 տարի կրճատելու օգտին

Վենեսուելայի Ազգային ասամբլեան ապրիլի 20-ի երեկոյան առաջին ընթերցմամբ հավանություն է տվել սահմանադրական բարեփոխման նախագծին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ նախաձեռնությունը նախատեսում է նախագահական ժամկետի կրճատում 6-ից մինչև 4 տարի, ինչպես նաև բարձրագույն պետական պաշտոնում անսահմանափակ թվով ընտրվելու հնարավորության վերացում:

Բոլիվարյան Հանրապետության խորհրդարանը գտնվում է Դեմոկրատական միասնության դաշինքի հսկողության ներքո, որի կազմում են նախագահ Նիկոլաս Մադուրոյի քաղաքական ընդդիմախոսները:

Սահմանադրության մեջ ուղղում մտցնելու հանրաքվեն, ուղղում, որը վերացնում էր նախագահի, ինչպես նաև քաղաքագլուխների և նահանգապետերի վերընտրման սահմանափակումները, տեղի է ունեցել 2009 թվականին: Մինչ այդ կարելի էր ընտրվել երկու ժամկետից ոչ ավելի: Իսկ այժմ խորհրդարանն առաջարկում է սահմանափակվել մեկով: Ընդդիմության առաջարկած փոփոխությունները պետք է խորհրդարանի կողմից պաշտպանվեն երկրորդ ընթերցմամբ, ինչից հետո դրվեն հանրահարցման, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին