Կարևոր իրադարձություններ

AdMe.ru-ն ներկայացնում է ասացվածքներ, որոնց ծննդավայրը Հունաստանն է

21 Ապրիլ, 2016 15:01
 AdMe.ru-ն ներկայացնում է ասացվածքներ, որոնց ծննդավայրը Հունաստանն է

Հույն ժողովուրդը ոչ միայն հզոր քաղաքակրթության ստեղծողն է, աշխարհի հրաշալիքներից մի քանիսի հեղինակն ու Օլիմպիական խաղերի հիմնադիրը։ Նա նաև լավ ընկեր է ու սրամիտ խորհրդատու՝ ամեն օրվա համար։


AdMe.ru-ն ներկայացնում է ասացվածքներ, որոնց ծննդավայրը Հունաստանն է։

 

Ուղտն իր սապատը չի տեսնում:

 

Գինին և երեխաները ճիշտն են ասում:

 

Որտեղ կա ծով, կան նաև ծովահեններ:

 

Հաջողությունը ոչ թե այն վայրն է, որտեղ գտնվում ես այժմ, այլ այն ճանապարհը, որն անցել ես։

 

Հիվանդին դեղ տուր, տառապողին՝ լավ խոսք:

 

Հետաքրքրասիրությունն իմաստության սկիզբն է։


Ջրաղացին ջուր է պետք, այլ ոչ թե խոստում։

 

Դու օգնում ես ինձ, ես օգնում եմ քեզ, և մենք միասին կբարձրանանք լեռը։

 

Եթե քո տունը չարժևորես, տունդ էլ քեզ կկործանի։

 

Ամենախուլը նա է, ով չի ցանկանում լսել։

 

Պարզ երկինքը կայծակից չի վախենում։

 

Ցանկանում ես զայրացնե՞լ թշնամուն. միշտ լավ տրամադրություն ունեցիր։

 

Մեկը տնից դուրս է անում կնոջը, իսկ մյուսն արդեն նրա համար հագուստ է կարում։

 

Անգամ խենթն է ընկրկում՝ գինովցածին տեսնելով։

 

Ով  շատ է չարչարվում, շատ բան է սովորում։


Որքան մոտ է հավանոցին, այդքան շատ է աղվեսի գործը։

 

Եթե ցլին կերել ես, պոչը կթողնե՞ս:

 

Լրահոս

Դիտել ավելին