Կարևոր իրադարձություններ

Գատուզոն մրցավարի հասցեին ասած վիրավորական խոսքերի համար որակազրկվել է

21 Ապրիլ, 2016 14:52
Գատուզոն մրցավարի հասցեին ասած վիրավորական խոսքերի համար որակազրկվել է

Իտալական «Պիզայի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն մրցավարի հասցեին ասած վիրավորական խոսքերի համար որակազրկվել է մինչ ընթացիկ մրցաշրջանի ավարտը:

 

«Պոնտեդերեի» դեմ խաղում (1:1) իտալացի 38-ամյա մասնագետը ցուցադրաբար լքել է պահեստայինների նստարանը և խաղի շարունակությունը դիտել է հեռուստացույցով` հանդերձարանում:

 

Խաղց հետո Գատուզոն վիրավորական խոսքեր է ասել մրցավարի հասցեին ինչի համար որակազրկվել է 3 խաղով:
 

Ներկայում «Պիզան» իտալական երրորդ դիվիզոնում գրավում է 2-րդ տեղը, որն իրավունք  է տալիս մասնակցել Բ սերիայի ուղեգրի համար պայքարի փլեյ-օֆֆին:

 

Լրահոս

Դիտել ավելին