Կարևոր իրադարձություններ

Ռուբլին թարմացնում է տարվա առավելագույն ցուցանիշը. դոլարի փոխարժեքը նվազել է 65 ռուբլուց

21 Ապրիլ, 2016 14:41
Ռուբլին թարմացնում է տարվա առավելագույն ցուցանիշը. դոլարի փոխարժեքը նվազել է 65 ռուբլուց

Ռուբլին օրվա սկզբին թարմացրել է տարվա առավելագույն ցուցանիշը։ Դոլարի փոխարժեը նվազել է 65 ռուբլուց, եվրոն վաճառվում է 73 ռուբլու սահմաններում, հաղորդում է РИА Новости-ն:

 

Երևանի ժամանակով ժամը 11:04-ի դրությամբ՝ դոլարի փոխարժեքը նվազել է 0,33 ռուբլիով՝ հասնելով 64,82 ռուբլու, եվրոյի փոխարժեքը՝ 0,39 ռուբլիով՝ հասնելով 73,26 ռուբլու։ Այդ մասին հայտնի է դառնում Մոսկվայի բորսայի տվյալներից:


Ռուսական ֆոնդային շուկայում բաժնետոմսերը նույնպես գնի աճ են գրանցում:


Շուկաների ակտիվությունը տեղի է ունեցել նավթի պատճառով, որն առավոտվանից վաճառվում է Brent ապրանքանիշի մեկ բարելի համար 46 դոլարի սահմանում: «Սև ոսկու» գինը կտրուկ աճել է երկրում նավթի կոմերցիոն պաշարների աճի մասին ԱՄՆ էներգետիկայի նախարարության զեկույցից հետո, ընդ որում՝ արդյունահանման մակարդակը նվազել է՝ 2014 թվականից ի վեր նվազագույն ցուցանիշի հասնելով։ Փորձագետները նշել են, որ վիճակագրությունը կանխատեսումներից շատ ավելի լավն է եղել։ Արդյունքում՝ նավթային բորսայում գները գրանցել են տարեսկզբից ի վեր առավելագույն ցուցանիշը

 

Լրահոս

Դիտել ավելին