Կարևոր իրադարձություններ

Լիբանանցի երգչուհուն քննադատել են «համարձակ» հիջաբի համար

21 Ապրիլ, 2016 14:40
Լիբանանցի երգչուհուն քննադատել են «համարձակ» հիջաբի համար

 

Մերձավոր Արևելքում հայտնի երգչուհի և դերասանուհի, ծագումով լիբանանցի Հայֆա Ուահբիին երկրպագուները քննադատել են, իրենց կարծիքով, շատ համարձակ հիջաբով լուսանկարների համար, գրում է Lenta.ru-ն։

 

40-ամյա երգչուհին Facebook-ի իր էջում լուսանկար է տեղադրել, որում նա սև ատլասից կոմբինեզոնով է, որի մեջքը բաց է և որն ունի գլխարկ, որը հիջաբի դեր է կատարում։ Նրա հետևորդներից շատերը լուսանկարը չափազանց համարձակ են որակել՝ պնդելով, որ դա անարգանք է կրոնական հագուստի տարրի նկատմամբ։

 

Վահբիի էջն ունի 8 մլն հետևորդ։ Հիջաբով այդ նկարը հավանել է 62 հազար հետևորդ, նրա երկրպագուներից շատերը չեն համաձայնել քննադատությունների հետ՝ նրան հիացմունքի խոսքեր ասելով։

 

Հայֆա Վահբին համարվում է Արևելքում երկրորդ ամենահանրահայտ երգչուհին՝ Նենսի Աջրամից հետո։ Նա ծնվել ու մեծացել է Լիբանանում՝ շիայի և քրիստոնյայի ընտանիքում։ Երիտասարդ տարիներին մոդել է եղել, 16 տարեկանում նվաճել է «Միսս Հարավային Լիբանան» տիտղոսը։

 

Երգչուհու առաջին ալբոմը լույս է տեսել 2002 թվականին, երկրորդը՝ 2005-ին։

 

Լրահոս

Դիտել ավելին