Կարևոր իրադարձություններ

Թուրքիայի պլանները ձախողվեցին

21 Ապրիլ, 2016 14:29
Հեղինակ՝ Էդգար Խաչատրյան
Թուրքիայի պլանները ձախողվեցին

Ռուսաստանը, այո, կարևոր սուբյեկտ է մեր տրածաշրջանում, բայց եկեք այդքան չֆետիշացնենք նրա դերը: Դա այն պետությունն է, որ իր ենթակայության տակ գտնվող Չեչնային չի կարողանում ամբողջովին վերահսկել:

Հիմա ՌԴ-ն չի կարող որոշել ու տարածք տալ Ադրբեջանին: Իհարկե նա կարող է փորձել և այդ քայլով գնել Ադրբեջանը, բայց նա լավ հասկանում է, որ դա այն կարմիր գիծն էր, որի արդյունքում կկորցնի Հայաստաննը և Հայաստանում իր ռազմաբազան, իսկ այդ ռազմաբազան տարածաշրջանում շատ կարևոր է:

Այստեղ հարց է առաջանում, իսկ ի՞նչ է մտածում Պարսկաստանը: Պարսկաստանին տարածաշրջանի դեստաբիլությունը հարկավոր չէ, իսկ Հայստանի թուլացումը նրա համար անընդունելի է, որովհետև երկար տարիներ Իրանն իր կապերը Հաստատել է ՀՀ-ի հետ ու տարբեր բիզնես պրոյեկտներ է իրականացնել, բացի այդ Ադրբեջանի ուժեղացումը, կամ ՌԴ-ի վերահսկողության ավելացումը տարածաշրջանում Պարսիկների համար անցանկալի է: ՌԴ-ն իհարկե կփորձի ոչնչացնել Իրանի նկրտումները,բայց Իրանն իր հերթին աշխարհին փորձում է ցույց տալ, որ իր բակում իրադրության տերը՝ «Լավ տեղն» ինքն է:

Թուրքիան ամենատուժող կողմն է այս հակամարտության մեջ: Նրանք պլանավորեցին, չստացվեց, նրանք փորձեցին ու ձախողվեցին: Որքան էլ, որ զարմանալի է Թուրքան էլ պետք է դեմ լինի, որ ազատագրված տարածքների դիմաց Ադրբեջանը վաճառվի: Նա կկորցնի իր ազդեցությունն Ադրբեջանի վրա, կկորցնի, իր ազդեցությունը ՌԴ-ի հետ պայքարում ու կմնա միայնակ անգամ ՆԱՏՕ-ում: Սա միջազգային քաղաքականություն է ու դա այդպես հեշտ չի լուծվում, բոլորը կարծես գիտեն լուծման ձևը, բայց....

Լրահոս

Դիտել ավելին