Կարևոր իրադարձություններ

Լուկաշենկոն պահանջել է 2016 թվականին առնվազն 1.5 մլրդ դոլարի օտարերկրյա ուղղակի ներդրումներ

21 Ապրիլ, 2016 14:26
 Լուկաշենկոն պահանջել է 2016 թվականին առնվազն 1.5 մլրդ դոլարի օտարերկրյա ուղղակի ներդրումներ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պահանջել է 2016 թվականին առնվազն 1.5 մլրդ դոլարի օտարերկրյա ուղղակի ներդրումներ ներգրավել երկրի տնտեսության մեջ, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։


«Այս տարի տնտեսական աճի վերականգնման նպատակով անհրաժեշտ է ներգրավել առնվազն 1.5 մլրդ դոլարի օտարերկրյա ուղղակի ներդրումներ»,-հայտարարել է Լուկաշենկոն խորհրդարանին ու ժողովրդին հղած ուղերձում։


Նրա խոսքով՝ այժմ «աշխարհի խոշորագույն ներդրողը Չինաստանն է»։

 

Լուկաշենկոն հիշեցրել է, որ Չինաստանը Բելառուսի համար 8 մլրդ դոլարի վարկային գիծ է բացել։

 

«Ամենազարմանալին այն է, որ մեզ մոտ ներդրումների նորմալ նախագծեր չեն կարողանում ձևավորել»,-ասել է Բելառուսի նախագահը։

 

Լրահոս

Դիտել ավելին