Կարևոր իրադարձություններ

Facebook-ը թույլատրել է միաժամանակ զանգահարել մի քանի օգտատիրոջ

21 Ապրիլ, 2016 14:20
Facebook-ը թույլատրել է միաժամանակ զանգահարել մի քանի օգտատիրոջ

Facebook ընկերությունը մեսենջերում գործարկել է խմբային ձայնային զանգերի գործառույթ: Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է հավելվածի մշակման ղեկավար Դևիդ Մարկուսը:

Միանգամից մի քանի օգտատերերի զանգահարելու համար անհրաժեշտ է սեղմել խմբային չաթում հեռախոսափողով կոճակը և ընտրել զրույցի մասնակիցներին: Եթե նրանցից ինչ-որ մեկը բաց թողնի կանչը, ապա կարող է զրույցին միանալ ավելի ուշ: Խմբային զանգին թույլատրված է ավելացնել մինչև 50 բաժանորդի:

Մարկուսի խոսքով՝ Messenger-ի վերջին տարբերակով սարքերի տերերը գործառույթից օգտվելու հնարավորություն կստանան ապրիլի 21-ին: Ընկերությունում չեն հայտնում, թե հավելվածում կհայտնվե՞ն արդյոք խմբային տեսազանգեր:

 

Լրահոս

Դիտել ավելին