Կարևոր իրադարձություններ

Երբ կրակում են, անհնարին է բանակցել. Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը չի փոխվել (տեսանյութ)

21 Ապրիլ, 2016 13:15
Երբ կրակում են, անհնարին է բանակցել. Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը չի փոխվել (տեսանյութ)
Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը ԼՂՀ հակամարտության կարգավորման գործընթացի բանակցությունների առումով չի փոխվել:
Այս մասին այսօր՝ կառավարության ապրիլի 21-ի նիստից հետո ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
 
«Ավելին ասեմ, ներկա իրավիճակում անհնարին է հաշվի չառնբել Ադրբեջանի այն ագրեսիան, որը իրականացվեց՝ խախտելով առկա երեք համաձայնագրերը»,-ասաց Քոչարյանը: Նրա խոսքով, ապագայում պետք է երաշխավորված լինի կրակի դադարեցումը. «Որովհետև երբ կրակում են, անհնարին է բանակցել, պետք է հստակ լինի, զինադադարը պահպանվի»:
 
Այնուհետև, ըստ նրա, պետք է հաշվի առնել, որ գործ ունենք մի սուբյեկտի հետ, որը ի հակառակ իր իսկ միջազգային պարտավորության, կարող է խախտել դրանք. «Ապագայում էլ՝ ցանկացած փուլում, նա կարող է հետ կանգնել իր իսկ ստորագրությունից,այդ տեսակետից այդ բոլորը պետք է հստակ հաշվի առնել, երբ խոսքը վերաբերվում է կարգավորման գործընթացին»:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին