Կարևոր իրադարձություններ

Լավրովը իշխանություններից պատասխան ստանալու համար չի գալիս (տեսանյութ)

21 Ապրիլ, 2016 12:59
Լավրովը իշխանություններից պատասխան ստանալու համար չի գալիս (տեսանյութ)
Այսօր Երևան Է ժամանելու Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Նրա այսօրվա այցի մասին հայտարարվել Էր ապրիլյան պատերազմի ամենաթեժ օրերին՝ Լավրովի՝ Բաքու կատարած այցի ընթացքում։ Լավրովը Բաքվում հայտարարել Էր, որ դարաբաղյան հակամարտության կարգավորման «պայմանագրի գրեթե բոլոր բաղադրիչները սեղանին են»։
 
Նրա այս հայտարարություններից հետո ադրբեջանական կողմը սկսեց խոսել դարաբաղյան հակամարտության կարգավորման ռուսական՝ «լավրովյան» պլանի մասին: Ռուսական իշխանամերձ մամուլը սկսեց ակտիվորեն գրել հակամարտության կարգավորման գործում Պուտինի նոր դերակատարության մասին՝ դրան կից ներկայացնելով ռուսական պլանի էությունը։ Մասնավորապես խոսք է գնում տարածքների հետ վերադարձման, խաղաղպահների տեղակայման մասին, ինչի արդյունքում էլ Ադրբեջանը, վերջիվերջո, կանդամագրվի ԵՏՄ-ին:
 
Կառավարության այսօրվա նիստից հետո Shabat.am-ը ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանից հետաքրքրվեց, թե Լավրովը գալիս է իշխանություններից պատասխան ստանալո՞ւ համար:
 
 
«Լավրովը ոչ թե գալիս է պատասխան ստանալու համար, այլ իր այցն է, որտեղ քննարկվել է լայն շրջանակ մեր հարաբերությունների, և բնականաբար այն էլ Ադրբեջանի վերջին ագրեսիայից հետո չի կարող շրջանցվել իրավիճակը՝ կապված Լեռնային ղարաբաղի հակամարտության հետ»,-ասաց Քոչարյանը:
 
Դիտարկմանը, թե հենց ռուսական լրատվամիջոցներն են շրջանառության մեջ դրել այդ տեսակետը, Քոչարյանն ասաց, որ ռուսական լրատվամիջոցների մի մասը տպագրում է որոշ պնդումներ, որոնք չեն համապատասխանում իրականությանը:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին