Կարևոր իրադարձություններ

Բան Կի Մունի այցը Հարավային Կովկաս, այդ թվում՝ Երևան, հետաձգվել է

21 Ապրիլ, 2016 12:58
Բան Կի Մունի այցը Հարավային Կովկաս, այդ թվում՝ Երևան, հետաձգվել է

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի այցը (Հարավային Կովկաս), այդ թվում՝ Երևան, հետաձգվել է:

Այդ մասին PanARMENIAN.Net-ին ասել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Արմինե Հալաջյանը: Նրա խոսքով, նոր ժամկետների մասին առայժմ հայտնի չէ, սակայն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը տարածաշրջան այցելելու մեծ հետաքրքրություն ունի:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Բան Կի Մունը Հայաստան կժամանի ապրիլի 25-ին: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Երևանում պետք է մնար մեկ օր: Նա պիտի այցելեր նաև Վրաստան և Ադրբեջան:

 

Լրահոս

Դիտել ավելին